«Չենթարկվելով նիկոլական քարոզչությանը՝ չհրաժարվել Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից». Աշոտյանի կոչը՝ Սփյուռքի հայերին
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց էր ուղղել կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ հնարավո՞ր է առաջիկայում պատերազմ, հատկապես որ նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիեւն էլ ռազմատենչ հայտարարություններ է անում: «2020-ի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել… Նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, եւ Փաշինյանի ներդրումը այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիեւին։ […]