24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Չենթարկվելով նիկոլական քարոզչությանը՝ չհրաժարվել Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից». Աշոտյանի կոչը՝ Սփյուռքի հայերին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց էր ուղղել կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ հնարավո՞ր է առաջիկայում պատերազմ, հատկապես որ նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիեւն էլ ռազմատենչ հայտարարություններ է անում: «2020-ի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել… Նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, եւ Փաշինյանի ներդրումը այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիեւին։ Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով Հայաստանին լիարժեք պաշտպանվելու հնարավորությունից։ Նա միտումնավոր տապալում է դիվանագիտությունը, փաստացի կազմալուծված է պահում Զինված ուժերը, բռնաճնշումներ է գործադրում իր օկուպացիոն ռեժիմի դեմ ձայն բարձրացնողների նկատմամբ։ Քանի Փաշինյանը վարչապետ է, նոր կորուստները, նոր զոհերը, նոր պարտությունները անխուսափելի են»,-պատասխանել է Արմեն Աշոտյանը:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր խոստովանում էր, որ իրենք՝ սփյուռքահայերը սխալվել են Փաշինյանին աջակցելով եւ հիմա ցանկանում էր տեղեկանալ, թե ինչ կարող են անել Սփյուռքում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է. «2018-ին Նիկոլին հաջողվեց խաբել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ճնշող մեծամասնությանը։ Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց, ոչ միայն խոստովանում եւ ընդունում եք ձեր սխալը, այլեւ պատրաստ եք ուղղել այն։ Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց՝ օգնելով Նիկոլին գալ իշխանության, կարողացել եք կանգ առնել եւ չծառայել նրա ազգակործան ծրագրերի վերջնական իրականացմանը։ Կեցցե’ք, որ ի տարբերություն ոմանց, որ 2018-ի էյֆորիայի մեջ էին, հիմա չեք ասում՝ ես չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ ջայլամի կեցվածք չեք ընդունում։ 2018-ից առաջ Հայաստանում բազում խնդիրներ կային, սակայն նրանցից եւ ոչ մեկը ինքնին իրենով չէր կարող հանդիսանալ իշխանազավթման շարժիչ ուժ։ Նիկոլը հասավ իշխանության, որովհետև, ելած խնդիրները շահարկելով՝

ա) դիմում էր կեղծիքների և մանիպուլյացիաների, բ) տալիս էր ի սկզբանե անիրատեսական, սուտ խոստումներ, գ) ատելություն էր տարածում, դ) ծառայում էր դրսի ուժերին` որպես մարիոնետ։ Հասկանալի է, որ երբ Մայր Հայաստանը` ի դեմս գործող ռեժիմի, քայլեր չի ձեռնարկում հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ, Սփյուռքի ազդեցության հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն անգամ այս իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են օգնել Հայրենիքին։ Թվարկեմ ընդամենը մի քանի ուղղություն. 1) չենթարկվելով նիկոլական քարոզչությանը եւ չհրաժարվել Արցախից, Ցեղասպանության ճանաչումից, ազգայինից, 2) Համախմբվել և տեղի իշխանություններին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան և այլն) ցույց տալ, որ իր դավաճանական քայլերով Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին։ 3) Հայաստանից ժամանող պաշտոնյաներին տեղում, տարբեր եղանակներով ցույց տալ ձեր անհամաձայնությունը Փաշինյանի քաղաքականության հետ։ 4) Որդեգրել ակտիվ հանրային կեցվածք և ակտիվ լինել թե իրավական կյանքում, թե սոցիալական հարթակներում։ 5) Աջակցել Հայաստանի առողջ հասարակական-քաղաքական գործիչներին և ուժերին»: Ավագ սերնդի ներկայացուցիչ մի տիկին ասել էր, որ իրենց գյուղում որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի աջակցում, բոլորը նրա դեմ են, ուրեմն ինչու ոչինչ չի փոխվում, մինչեւ երբ է այսպես շարունակվելու: «Այս հարցին տարբեր առիթներով անդրադարձել եմ։ Հակիրճ կրկնեմ՝ Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունը արթնանա։ Այդ ժամանակ քաղաքական գործընթացները առավել արդյունավետ կլինեն, քանզի երբ հասկանանք, թե ինչն է կարևոր եւ ինչ ենք ուզում, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ անել եւ ումով անել»,-պատասխանել է Արմեն Աշոտյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ