24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին. Հայկ Դերզյանը զգուշացնում է

Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցհարթակում հայտնվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանն առերեւույթ սատարող ֆեյք էջեր, որոնք իրականում բովանդակային առումով ճիշտ հակառակ դիրքերից են հանդես գալիս: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հիմա սկսեցին ակտիվանալ ֆեյք էջեր, որոնք փորձում են թիրախավորել ՀՀ 3-րդ նախագահին եւ ՀՀԿ-ին:

— Նման էջերի ակտիվությունը «պատահականորեն» համընկել է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության հասցեին իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում կեղծ օրակարգ սպասարկող կեղծ ընդդիմադիրների հարձակման հետ: Այս կերպ փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին: Ես կարող եմ մասնավորապես նշել այդպիսի էջերից մի քանիսը՝ «Նախագահիս կողքին», «Պո Ղոս» եւ նմանատիպ այլ էջեր, որոնց իրական նպատակն է Հանրապետականին, այսպես ասած, վարկաբեկել, բայց, բնականաբար, սա շատ անհաջող փորձ է: Կարելի է ասել, որ սրանք ինֆորմացիոն դաշտում ճանճային էջեր են, որոնք այս դեպքում թիթեռի կյանք ունեն եւ որեւիցե լուրջ արդյունավետություն չեն կարող ունենալ: Պարզապես, նման փոքր, աննշան խայթոցները պետք է արձանագրել, որպեսզի առաջին հերթին մեր հայրենակիցները, քաղաքացիները, սատարողները եւ հետաքրքրվողները ճիշտ կողմնորոշվեն, նման էջերին չխաբնվեն, զերծ մնան նման դրանցից ու հետեւեն բացառապես այն իրական էջերին եւ փեյջերին, որտեղ տեղադրվում է նախագահի, կուսակցության կամ կուսակցության ստորաբաժանումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները կամ տեղեկությունները:

— Իշխանական հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ն իր գործելաոճով վաղուց բացահայտված է, ո՞ւմ ականջներն եք տեսնում այս նոր բացված ֆեյք էջերի հետեւում:

— Չգիտեմ՝ ում ականջները, ում պոչը, ում պոզերն են երեւում, բայց անկախ նրանից, թե սա որ մինիՊՈԱԿի, կանտորայի կամ անհատների նախաձեռնություն է, ամեն դեպքում, դրանից շահում է միայն իշխանությունը: Նման էջերի վարողները եւ իրենց ֆինանսավորողները ոչ այլ ինչ են, քան իշխանության աջակիցներ կամ ֆեյք ընդդիմադիրներ: Այլ կերպ չեմ կարող իրենց բնորոշել: Իսկ նման էջերի հետեւում, թե ովքեր կարող են լինել բացառապես երկու տարբերակ կա՝ կա՛մ իրականում իշխանություններին սատարող, բայց ընդդիմադիր խաղացող անձինք են, կա՛մ նրանք են, ովքեր տենչում են իշխանության հասնել, սակայն հաշվի առնելով ՀՀԿ-ի համակարգը, գոյությունը՝ փորձում են թիրախավորել: Մինչդեռ կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը պայքարում է իշխանափոխության համար, այլ ոչ թե իշխանության: Մենք մեր նպատակներից չենք շեղվել: Եվ այն մարդիկ, ովքեր ուզում են, որ իրականում ունենանք այն Հայաստանը, որը ցանկանում ենք, իրենք նույնպես պետք է լծվեն այդ նպատակին եւ չզբաղվեն մանրահոգի ինչ-որ քայլերով: Ինչ խոսք, շատերի համար անսպասելի էր, 2018 թվականից հետո, ՀՀԿ-ի շարունակականությունն ու իր համակարգի ուժեղացումը: Բնականաբար, այս ֆեյքային հարձակումը նաեւ քաղաքական խաղ է, իսկ թե ում կողմից, թողնենք քաղաքացիների գնահատականներին, մեկնաբանություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ