Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության վեցերորդ օրվա խորհուրդը
                        Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն […]
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































