11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Պրահյան դավադրություն» խաղադրույքը աշխատեց այնպես ինչպես պլանավորված էր․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվելի ժամանակահատված է մնացել Շառլ Միշելի պաշտոնավարմանը։
Շատ կուզենայի, որ վերոգրյալ նախադասության մեջ Միշելի փոխարեն կարողանայի գրել նիկոլի անունը։ Ցավոք, այսօրը դեռ դրա մասին չէ։
«Պրահյան դավադրություն» խաղադրույքը աշխատեց այնպես ինչպես պլանավորված էր՝ Արցախի ու Հայաստանի դեմ։ նիկոլի քավոր Միշելը կարողացավ նաև երկարացնել իշխանազավթների ներկայությունը՝ անունները դնելով Հայաստանի իշխանություններ։

Ակնհայտ է, որ նիկոլին թևի տակ առածներից մեկը, ՀՀ քաղաքացիների նկատմամբ նիկոլի հանցավորությունը չնկատելու տվողներից մեկը, ժողովրդավարությունը նիկոլի խմած քմահաճույքների հետ խառնած մեկը այլևս հարթակ չի կարողանալու ապահովել դավաճանի համար։
Ինչ է սա նշանակում նիկոլի համար։ Ընդամենը լիզելու նոր օբյեկտի լավագույն փնտրտուք։

Իսկ ինչ կարող ենք ստանալ մենք, եթե մինչ այդ չլինի նաև նիկոլը։ Նոր իրավիճակ, որտեղ Արցախն ադրբեջանական հայտարարած ու կնքած դավադիրներից հետք անգամ չի մնա։

Հ.Գ. նիկոլի մտքերն այս պահին։ Ճիշտը Լադիմիր Լադիմիրիի պոչից բռնելն է»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ