08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է

Սկսվել է Արմեն Աշոտյանի գործի դատաքննությունը։

Ժամանակ առաջ «Առավոտ»-ի՝ քաղբանտարկյալ է արդյոք Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան ասել էի, որ ճիշտ գնահատելու համար հարկավոր է սպասել դատական փուլին։
Եթե նախաքննության փուլում մարդուն պահում են կալանքի տակ պատճառաբանելով, թե ընթացքի վրա ազդելու հնարավորություն ունի, ապա դատաքննության փուլում նման վտանգը վերանում է էապես՝ բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները հավաքված են։

Երեկ, բայց, դատարանը մերժեց Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությունը։ Չընդունեց ո՛չ 40 միլիոն դրամ գրավը, ո՛չ այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքի տարբերակը եւ ոչ էլ անձնական երաշխավորությունները։

Այս պարագայում արդեն կարեւոր չէ, թե որքան են հիմնավոր կամ անհիմն նրան առաջադրված մեղադրանքները։ Հիմնավոր են դառնում կասկածները, որ նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը գլխավորապես պայմանավորված են նրա քաղաքական գործունեությամբ, ունեն ոչ թե արդարադատության կայացման, այլ նրան պատժելու նպատակ, ինչն էլ իրավունք է տալիս ասելու, որ Աշոտյանը քաղաքական նկատառումներով է հետապնդվում։

Այսպես շարունակվելու դեպքում, մարդու իրավունքներին կամայական ու ընտրողական մոտեցում ցուցաբերելու դեպքում, նման որակի արդարադատության դեպքում Հայաստանը շուտով կհայտնվի քաղբանտարկյալներ ունեցող երկրների ցանկում, որտեղ էր մի քանի տարի առաջ։ Կհայտնվի տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության թիրախում՝ բոլոր քաղաքական ու տնտեսական տխուր հետեւանքներով հանդերձ։

Այս ընթացքը կանխել կարող են միայն իշխանությունները։ Մնում է, որ ողջ վտանգը գիտակցեն։

Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան

hraparak.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ