25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2024

Քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել. /Տեսանյութ/

Երկուշաբթի օրը Տեխաս նահանգի Ֆորտ Ուերտ քաղաքի կենտրոնում գտնվող շենքում ուժեղ պայթյուն է որոտացել: Դրա արդյունքում վիրավորվել է առնվազն 21 մարդ: Պայթյունը, ամենայն հավանականությամբ, կապված է քաղաքի Սանդսման հյուրանոցում գազի արտահոսքի հետ: Reuters-ի փոխանցմամբ իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառը: 21 զոհերից մեկը գտնվում է ծանր վիճակում, չորսը ստացել են լուրջ վնասվածքներ, բայց նրանց կյանքին վտանգ […]

Մարտական դիրքում նոր զոհ.

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։ Երևանում […]

Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների բանտում գտնվելը և, հիմա, կրկին փորձում են բանտերը համալրել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Եվ այսպես, դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։ Այն, որ սա դահիճների իշխանություն է և […]

Խանգարու՞մ է Աշոտյանը ձեր Նիկոլին…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու՞ր է Արեւմուտքը ,երբ Հայաստանում բռնաբարվում է մարդու ազատությունն ու ժողովրդավարությունը։ Արմեն Աշոտյանի կալանաքի երկարաձգումը հերթական անգամ ապացուցում է,որ նիկոլիզմի «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է Արեւմուտքի «ժողովրդավարության պաշտպաններ», ի՞նչ կա… Հիշում եմ,երբ ես էի ԱԺ փոխնախագահ,գալիս պնդում էիք ,որ անթույլատրելի է կալանքը կիրառել որպես պատժիչ […]

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները: Առաջին «դասը», որը […]

ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր փարթի արել. Հրապարակ

Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են։ Բանն այն է, որ տարեվերջյան հավաքույթի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես է պահել թիմի նկատմամբ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պաշտոնից զրկվածներից ոմանք առաջիկայում նոր` ավելի լավ պաշտոններ են ստանալու: Ջան են ասել` ջան լսել։ Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ էլիտան […]

Առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն. ով է հաջորդը. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին: 2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է […]

Ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը. Հրապարակ

Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի