25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր փարթի արել. Հրապարակ

Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են։ Բանն այն է, որ տարեվերջյան հավաքույթի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես է պահել թիմի նկատմամբ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պաշտոնից զրկվածներից ոմանք առաջիկայում նոր` ավելի լավ պաշտոններ են ստանալու: Ջան են ասել` ջան լսել։

Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր նախատոնական փարթի անցկացրել։ Հավաքին մասնակցել է նաեւ ՔՊ-ի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդ որում, ներկա չեն եղել գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը եւ այլ անկուսակցականներ, եւ հավաքը զուտ ՔՊ-ական հավաք է եղել: Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել նաեւ նրա հովանավորյալ՝ ԲՏԱ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ով շուտով նախագահականում պաշտոն կստանա:

Փաշինյանն առանձնահատուկ հարգանքի է արժանացրել նախագահին՝ հատուկ խմելով նրա կենացը: Առհասարակ, լավ տրամադրություն է ունեցել` ոչ մի դգժոհություն չի հայտնել թիմակիցների հետ կապված, կառավարության որոշ անդամների, այդ թվում պաշտոնանկ ԲՏԱ նախարարի հասցեին գովեստի խոսքեր է ասել։

Որոշ ՔՊ-ականներ նաեւ ենթադրել են, որ իսկապես գնում են արտահերթ ընտրությունների որտեղ ամեն մի ձայնը եւ ամեն մի ձայն բերողը կարեւոր են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ