23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ թակարդ է․Ստամբուլահայ խմբագիր

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության մեծ համաձայնագրի» մասին խոսելու ժամանակ չպետք լինի այնքան ժամանակ, քանի դեռ ազատված չեն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները, գրում է Իրավունքը: Հայալեզու պարբերականի խմբագրի խոսքերով․ -Անշուշտ, պետք է խաղաղություն հաստատվի երկրեր միջև, բայց Ադրբեջանի, Թուրքիայի ներկայիս կեցվածքով, վերջինիս Ադրբեջանին անվարան […]

Իսրայելը ընդլայնում է ցամաքային հարձակումը կենտրոնական Գազայի փախստականների ճամբարների վրա. /Տեսանյութ/

Դաժան մարտերը շարունակվում են հարավում՝ Խան Յունիս քաղաքում: Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծություն և կրակե հեղեղ թափել: ՄԱԿ-ը լուրջ անհանգստություն է հայտնել այն բանից հետո, երբ վերջին օրերին իսրայելական հարվածները Բուրեյջ, Նուսեյրաթ և Մաղազի ճամբարներում տասնյակ մարդկանց կյանք խլեցին: Մինչդեռ Պաղեստինի նախագահը Գազայում տեղի ունեցողը որակել է որպես «բնաջնջման պատերազմից այն կողմ»։ ՀԱՄԱՍ-ի կողմից […]

Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ մանկապղծություն՝ Արմավիրում

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ Մեզ հաջողվեց կապ հաստատել անչափահասի մոր եւ տատի հետ։ Անահիտի մայրը՝ Հասմիկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ […]

Հարցը նրանում է՝ Ադրբեջանը մենա՞կ է ցեղասպանություն իրականացնում, թե՞ ունի մեղսակից գործընկերներ. Newsweek

The Zovighian Partnership (ZP) համահիմնադիր և գործադիր տնօրեն Լին Զովիկյանը Newsweek-ում ներկայացրել է «Ադրբեջանը պարգևատրվում է Լաչինի միջանցքի շրջափակումից և ցեղասպանությունից մեկ տարի անց» իր ծավալուն հոդվածը՝ հիմնված հետազոտական խմբի հետ կատարված աշխատանքի վրա։ Հեղինակը գրում է, որ 10-ամսյա հետաքննական առաքելություն ստանալուց 2 ամիս հետո, երբ Արցախում Լաչինի միջանցքը շրջափակվել էր և երբ «արցախահայությունն ամբողջությամբ […]

ԱԽ քարտուղարն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են […]

Պուտինը եւ Փաշինյանը այդպես էլ առանձին հանդիպում չունեցան

Պուտինը և Փաշինյանը այդպես էլ առանձին հանդիպում չունեցան: Բայց հետևելով Սանկտ-Պետերբուրգից ստացվող տեղեկությանը՝ կարելի է ենթադրել, որ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հասցրել են շփվել, քանզի Փաշինյանն ու Ալիևը միասին են լքել հյուրընկալողի տարածքը: Եվ հասկանալի է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հետ կապված հարցեր։ Ամիսներ տևած բոյկոտից հետո Փաշինյանը մեկնեց ՌԴ, բայց ինչո՞ւ այդպես […]

Տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դրանք վանդալիզմի ենթարկում…. CNN

Ադրբեջանում շատերն անհանգստացած են, որ էթնիկ նացիոնալիզմը եւ տարածքային վերամիավորման խոստումները նոր թիրախներ կգտնեն։ Իսկ Հայաստանում պետությունը փորձում է ընդունել ավելի քան 100 000 փախստականների, որոնցից շատերն ասում են, որ չեն կարող հարմարվել իրենց նոր կյանքին: Այս մասին տեղեկացրել է CNN-ը։ Կյանքն առկախ վիճակում Նոնա Պողոսյանը փախել է Ստեփանակերտից ամուսնու, եկվորյակ երեխաների եւ տարեց ծնողների […]

8 անշարժ գույք, 25 մլն եկամուտ. ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը. Ժողովուրդ

ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը: Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 6 հողամաս, 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ քաղաք Երևանում։ Տվյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի