23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

2 օրից մոլորակի բնակչությունը կգերազանցի 8 միլիարդը. /Տեսանյութ/

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն աճել է 75 միլիոնով, իսկ 2024 թվականի առաջին օրը այն կկազմի ավելի քան 8 միլիարդ մարդ: Մանրամասները կից տեսանյութում:

Դիվերսանտներին կախել են. /Տեսանյութ/

Դատարանի հայտարարության մեջ նշված , որ առավոտյան կախաղան են բարձրացվել Սիոնիստական ռեժիմի հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամ: ISNA գործակալության փոխանցմամբ նրանք իրենց գործողություններով փորձել են խաթարել երկրի անվտանգությունը՝ իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի սպաների ղեկավարությամբ: Հոկտեմբերի 24-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր դատավոր Նասեր Աթաբաթին ասել է, որ Իրանի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 10 հոգուց բաղկացած […]

Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ։ Ամանորի նախաշեմին շատերն են խոսում միասնության մասին։ Միասնությունը փառահեղ երեւույթ է,երբ ծառայում է մարդկությանը,ազգի ու պետության շահերին։ Բայց ի՞նչ միասնություն կարող է լինել հերոս Վահրամ Պահլավունու ու դավաճան Վեստ Սարգսի,ազգի նվիրյալ Վասակ Մամիկոնյանի ու «30 […]

Ստորջրյա տոնածառ են կրկին դրել. /Տեսանյութ/

Սև ծովի հատակին ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ են տեղադրել: Տոնածառի բարձրությունը 2 մետր է և այն տեղադրվել է Ղրիմի թերակղզու արևելյան ափերի մոտ ՝ 5 մետր խորության վրա: 10 ղրիմցի ջրասուզակների վկայությամբ այս տարի ջուրը բավական տաք է ՝ մոտ 10-11 աստիճան: Հիշեցնենք, որ 2021թ. նույնպես ստորջրյա տոնածառ էին ջրասուզակները զարդարել: Մանրամասները կից տեսանյութում:

Նոր զոհեր հրթիռային հարվածների պատճառով. /Տեսանյութ/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա, սոցիալական ցանցում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Եվս երեք զոհվածների մարմինները վերջին մի քանի ժամվա ընթացքում դուրս են բերվել Շևչենկովսկի շրջանի պահեստային տարածքի փլատակների տակից։ Մայրաքաղաքի վրա առավոտյան Ռուսաստանի կողմից հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի», – հայտարարել է քաղաքապետը: Նշենք, որ Ռուսաստանը 120-ից ավել հրթիռային […]

Սուրբ Ծննդյան պահք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ […]

Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում: Ադրբեջանը խոսում է Հայաստանից ակնկալվող տարածքային զիջումների մասին և կտրականապես մերժում նույնիսկ իր` 2021-22 թթ.-ի ընթացքում […]

2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ, նիկոլիզմի հեռացում, Արցախի հարցի հայանպաստ վերաիմաստավորում,ադրբեջանցիների վտարում ՀՀ ինքնիշխան տարածքից,Ալիեւի եւ Փաշինյանի ռեժիմների քաղբանտարկյալների ազատ արձակում,ռեւանշ… Կարճ ասած, որ Հայկը հաղթի ոսոխ բելին։ Հույս,Հավատ ու Սեր»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի