23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին հարձակման կապակցությամբ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա այսօր տեղի ունեցած հարձակման դեպքին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։ Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը […]

Փարթին՝ «Ռոսսիայում», գիշերակացը՝ «Արարատ Ռեզորթ Ծաղկաձորում». Գրիգոր Մինասյանի ճոխ կորպորատիվը

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգին Արցախի ամբողջական կորստից հետո առաջին Նոր տարուն հրամայված է ուրախանալ… Ուրախանալ հնարավորինս բուռն, ճոխ. միջոցների պակաս, թերևս, չկա: Այսպես, այսօր, 168.am-ի տեղեկություններով, այդ աննախադեպ ճոխության ու գումարների շռայլման դասագրքային օրինակ ցույց կտա Արդարադատության նախարարությունը: Նախարարության կորպորատիվն այսօր է, սակայն «կորպորատիվ» բառը սոսկ ամանորյա տարեվերջյան միջոցառումներին տրված հավաքական անվան համատեքստում ենք […]

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։ Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, […]

Ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 674-րդ օրը. /Տեսանյութ/

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի նաև 2024թ-ին: Թեժ պատերազմի երրորդ օրացուցային տարին դեռ ինչ կբերի հակամարտող կողմերին, դժվար է ասել, քանի որ առաջնագիծը վերջին ամիսներին համարյա չի փոխվել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունել է, որ չունի այն հաջողությունը, որը ակնկալում էր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռ վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո. Коммерсантъ

Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո: Այս մասին տեղեկանում ենք «Коммерсантъ» -ի հոդվածից: Հոդվածում անդրադարձ է կատարվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրին, որը, ըստ «Коммерсантъ»-ի աղբյուրների հնարավոր է Ամանորից […]

«Հայաստանի հետ քննարկում ենք 8 գյուղերի վերադարձի հարցը». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ քննարկում է Հայաստանի 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը, գրում է Report-ը։ «8 գյուղերի վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում: Ոչ ոք կասկած չունի, թե ում են պատկանում այդ բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»,- ասել է նա:

«Այդ աղջիկը համակարգը սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կանանց գործոնը Նիկոլի կադրային քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը կին գլխավոր դատախազ ունենալը որպես նվաճում էր ներկայացնում, սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ի ցույց դրվեր այն, որ այդ աղջիկը դատախազության ամբողջ համակարգով առաջին հերթին սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար, ինչը փաստերով կներկայացնենք առաջիկայում։ Հ․ Գ․ Ընդհանրապես […]

Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ /Տեսանյութ/

Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր: «Սա այն հանցավոր պատասխանն է, […]

Վարչապետն արգելել է երկրում Ամանորի բոլոր տոնակատարությունները

Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար-ուլ-Հաք Քակաոն արգելել է երկրում Ամանորի հետ կապված տոնակատարությունները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, հայտնել է Geo հեռուստաալիքը։ «Պակիստանի ժողովուրդը տխուր վիճակում է… հետևաբար, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները: Ես կոչ եմ անում բոլոր պակիստանցիներին համերաշխություն ցուցաբերել հալածված պաղեստինցիների և պաղեստինցիների հետ: Պահպանեք պարզությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի