23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։

Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, իսկ Եվրոպան կիոսով չափ կօգնի Հայաստանին։

«Ոչ մի եվրոպացի չի գա Հայաստանի սահմանները լիարժեք պաշտպանելու, ոչ մի եվրոպացի չի ստիպի Ադրբեջանին կատարել Հաագայի դատարանի որոշումը։ Եվրոպան, բացի տնտեսական պատժամիջոցներից, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու այլ լծակ չունի, որպեսզի վերջինս զսպվածություն ցուցաբերի Հայաստանի նկատմամբ»,- նշել է գրողը։

Իրական խաղաղության պայմանագիր կարելի է կնքել միայն ռազմական պարիտետի պայմաններում, կրկնեց նա։ Խուրշուդյանի խոսքով՝ Ֆրանսիան շատ լավ է հասկացել ռազմական տեսանկյունից Հայաստանի հզորացման անհրաժեշտությունը։

«Հայաստանը պետք է կարողանա դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական հարաբերությունները՝ իր համար անհրաժեշտ օգուտներ քաղելով։ Այս ճանապարհին կարևոր է ընդհանուր շահեր ստեղծել արտաքին խաղացողների հետ։ Հակառակ դեպքում ուրիշները միշտ Երեւանը կօգտագործեն իրենց նպատակների համար»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ