11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չի կարող միասնություն լինել հայրենիք պահողի ու հայրենիք հանձնողի միջեւ։
Ամանորի նախաշեմին շատերն են խոսում միասնության մասին։
Միասնությունը փառահեղ երեւույթ է,երբ ծառայում է մարդկությանը,ազգի ու պետության շահերին։

Բայց ի՞նչ միասնություն կարող է լինել հերոս Վահրամ Պահլավունու ու դավաճան Վեստ Սարգսի,ազգի նվիրյալ Վասակ Մամիկոնյանի ու «30 արծաթի» մեռած Մերուժան Արծրունու,անձնազոհ Արամ Մանուկյանի ու հայասպան Ավիս Նուրիջանյանի միջեւ։
Չի կարող միասնություն լինել նաեւ հայրենիք ազատագրողի ու հայրենիք հանձնողի, Նժդեհին մեծություն համարողի ու նրան «ֆաշիստ» համարողների միջեւ։
Արցախ ացատագրողն ինչպե՞ս Արցախ հանձնողի հետ միավորվի։
Գժվե՞լ եք ,լրիվ։

Դրանք ամանորյա «կտեր» են։
Պետություն քանդողների, Արցախ հանձնողների ու Արարատից հրաժարվողների հետ ես միավորվելու բան չունեմ։

Թշնամանք ու ատելություն չեմ քարոզում,բայց ինձ ազատեք ձեր «քաղքենիական միասնությունից»,դուք վաղուց միավորված եք թրքահպատակ եւ հակահայկական արժեքներ դավանողների հետ։
Դավաճաններից ոչ պակաս վտանգավոր է նաեւ քաղաքական տգիտությունը։

Հ.Գ. Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված եւ Հայրենիք։
Գարեգին Նժդեհ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ