24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ մանկապղծություն՝ Արմավիրում

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։
Մեզ հաջողվեց կապ հաստատել անչափահասի մոր եւ տատի հետ։ Անահիտի մայրը՝ Հասմիկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։
«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմեց անչափահասի մայրը։

Համիկը, որը 6 երեխաների մայր է, պնդում է՝ չի նկատել, որ Ալբերտը անչափահաս դստեր հանդեպ սեռական բնույթի գործողություններ է անում, ըստ նրա՝ տղամարդը 6 երեխաների հանդեպ էլ ուշադիր ու հոգատար է եղել, տունը պահել է, ժամանակ առ ժամանակ գումար է տվել։
Դեպքից հետո Էմման դստերը մոտ մեկ ամիս դպրոց չի ուղարկել, փորձել է թաքցնել բոլորից։

«Տնօրենին տեղյակ պահեցի՝ ամսից ավել դասի չգնաց, ոչ մեկի հետ չշփվեց։ Չէի ուզում գնար դասի, մտածում էի՝ էրեխայա ընկերուհուն կասի, մեծ աղմուկ կբարձրանա, ավելի վատ բան կստացվի։ Ես չէի ուզի, որ մարդիկ իմանան։ Ախպերս համակարգի աշխատող ա, տեղյակ չի էս ամենից»,-ասաց նա։
Ալբերտը քննիչին պատմել է, թե անչափահասի տատը մի անգամ տեսել է, որ սենյակում Անահիտի հետ է, զայրացել է, սակայն ոչինչ չի արել։
Անահիտի տատը՝ տիկին Գայանեն «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդեց հակառակը՝ չի տեսել, եթե տեսներ՝ կմորթեր։

«Աղջիկս Ալբերտին բերեց տուն, ասաց, որ իր ընկերն է։ Դեպքից հետո էլ կապ չունեն։ Մենք չէինք պատկերացնի , որ նման բան կաներ։ Որպես իմ աղջկա ընկեր ա մեր տուն մտել ու դուրս եկել։ Մենք չէինք հասկանում ոչ մի բան, ինքը ցույց չէր տալիս»,-պատմեց Անահիտի տատը։
Ալբերտի եղբայրը դիմել է աղջկա ընտանիքին՝ բողոքը հետ վերցնելու համար, չեն համաձայնվել, ուզում են, որ ամենայն խստությամբ պատժվի․ «Մենք ասացիք՝ ոչ մի դեպքում։ Ախպորն ասեցի՝ էքա բոյը առել կպելա էրեխուն, թող էթա նստի, իրա արածի համար պատասխան տա։ Էրեխուն կպել ա, բայց «վնաս» չի տվել»։

Տիկին Գայանեն սկզբում ասել էր, որ ոչինչ չի հասկացել, հետո անկեղծացավ՝ Ալբերտը բոլոր թոռներին էլ սիրում էր, բայց Անահիտի նկատմամբ այլ վերաբերմունք ուներ՝ շատ մոտ էր նստում, ամեն անգամ տնից դուրս գալուց, հետ վերադառնալուց՝ հաբուրում էր․ «Կարտ խաղալուց քիփ էր նստում, մի տեսակ ուրիշ ձեւ էր սիրում։ Դա քննիչին ասել է, թե ես տեսել եմ սենյակում, սուտ է ասել, ես որ տեսնեի, ոչ թե կջղայնանայի, այլ դանակը կմտցնեի փորը»։

Անչափահասի տատն էլ է ասում՝ թոռան հետ կատարվածը ամոթից ուզել են թաքցնել։ Դեպքից հետո Անահիտը փոխվել է՝ տատն ասում է՝ դյուրագրգիռ է դարձել, կոպիտ է խոսում։

«Չգիտեմ, թե ոստիկանությունը ոնց էր իմացել, մենք ասինք՝ էնպես անենք, որ էրեխու անունը չհելնի։ Ներքին կարգով անենք»,-նշեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ