24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարցը նրանում է՝ Ադրբեջանը մենա՞կ է ցեղասպանություն իրականացնում, թե՞ ունի մեղսակից գործընկերներ. Newsweek

The Zovighian Partnership (ZP) համահիմնադիր և գործադիր տնօրեն Լին Զովիկյանը Newsweek-ում ներկայացրել է «Ադրբեջանը պարգևատրվում է Լաչինի միջանցքի շրջափակումից և ցեղասպանությունից մեկ տարի անց» իր ծավալուն հոդվածը՝ հիմնված հետազոտական խմբի հետ կատարված աշխատանքի վրա։

Հեղինակը գրում է, որ 10-ամսյա հետաքննական առաքելություն ստանալուց 2 ամիս հետո, երբ Արցախում Լաչինի միջանցքը շրջափակվել էր և երբ «արցախահայությունն ամբողջությամբ կտրված էր աշխարհից և հայտարարում էր, որ ցեղասպանություն է իրականացվում», 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գրոհ է ձեռնարկում Արցախի վրա, և 24 ժամում վճռական հաղթանակ տանում։

«Արցախահայության ավելի քան 99 տոկոսը լքել է իր դարավոր հայրենիքը` թողնելով դատարկ քաղաքներն ու գյուղերը, որոնք պատրաստ են Ալիևի Մեծ վերադարձի լիարժեք իրականացմանը: Ցեղասպանության բազմափուլ ռազմավարությունը, որն ամրացված էր ոչ ավանդական և սովորական պատերազմի ռազմավարություններով՝ հաջողվեց»,-գրում է հեղինակը:

Այսքանով հանդերձ՝ Լին Զովիկյանը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորում և վարում է միջազգային վստահության արշավ, որը հերքում է արցախահայության տառապանքը: «Միջազգային հանրության շատ անդամներ նախընտրեցին հավատալ ոճրագործին և չկատարեցին իրենց պարտավորությունները որպես Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետություններ՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանությունը:

Բնակչության ամբողջական բռնի տեղափոխումից հետո Ադրբեջանը նոր դիվանագիտական քաղաքականություն է որդեգրել։ Լաչինի միջանցքի շրջափակման մեկամյա տարելիցին, պատերազմական և ցեղասպանության բազմաթիվ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Ադրբեջանը վերջերս շահեց հաջորդ տարի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) ընդունելու հայտը»,-գրում է հեղինակը:

Նա նշում է, որ այսօր էլ շրջափակումն ու ցեղասպանությունը շարունակվում են։ «Արցախյան հայկական մշակույթը, ժառանգությունը և մասնավոր սեփականությունը դեռ շրջափակման մեջ են, ղեկավարներն ու քաղաքացիները դեռ պահվում են կամայական կալանքի տակ, և իրավունք չկա Լաչինի միջանցքով հետ գնալ և տուն վերադառնալ։ Արցախի համապարփակ պաշարումը բարդ նախաձեռնություն էր, որը պահանջում էր խորը խելամտություն և երևակայություն։ Հարցը նրանում է՝ Ադրբեջանը մենա՞կ է ցեղասպանություն իրականացնում, թե՞ ունի մեղսակից գործընկերներ»,-գրում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ