26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Կիեւյան կամրջի երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- տեղեկացնում են քաղաքապետարանից։

Երջանիկ են, որովհետեւ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին շատ ավելի վատ վիճակում է. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից […]

Երբ Փաշինյանը հեռացել էր դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ: Ակնհայտ տարբերություն խորհրդարանական 2 ուժերի մարտավարությունում. Հրապարակ

Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։ Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, […]

Ուշագրավ բացահայտումներ ու գնահատականներ են սպասվում: Ինչ սցենար կառաջարկի Արշակ Կարապետյանը. Փաստ

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին: Ծրագրում մանրամասն ներկայացվելու են Կարապետյանի և իր համակիրների մոտեցումները ՀՀ առաջ ծառացած կարևորագույն տարբեր հարցերում։ Թե կոնկրետ ինչ […]

Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. Փաստ

Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։ Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա […]

Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։«150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։

Բյուջեի մահախոսականը. Հրապարակ

Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։ Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն […]

Պատրաստեք անձրեւանոցները

Առավոտյան օդի ջերմաստիճանը կբարձրանա +9…+10°C, ջերմաստիճանի, քամու արագության եւ խոնավության հարաբերակցությունը ` մի փոքր ցուրտ է, անձրեւ է սպասվում, կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ +11…+13°C, ջերմաստիճանի, քամու արագության եւ խոնավության հարաբերակցությունը ` մի փոքր ցուրտ է, որոշ տեղերում կլինի մի փոքր անձրեւ, երեկոյան օդի ջերմաստիճանը կիջնի +7…+11°C:

Ինչպես վերահսկել ախորժակը

Շատերը սովոր են Նոր տարվա գիշերը տոնական սեղանը լցնել ամենանրբահամ և կալորիական ճաշատեսակներով: Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է չհավաքել ավելորդ կիլոգրամներ ամանորյա տոնակատարությանը: Պետք է բաց չթողնել նախաճաշը և ճաշը «Չեմ ուզում փակել ախորժակս ամանորյա սեղանից առաջ». սա ամենից հաճախ հնչող պատճառն է, ինչի համար բաց ենք թողնում նախաճաշը կամ ճաշը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի