22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդամենը մեկ որոշում, եւ մեկ շաբաթից Հայաստանի ողջ առեւտուրը կզրոյացվի

Dzen.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է Անդրկովկասն ապակայունացնելու փորձերը և նախորդ շաբաթներին նրան հաջողվել է սադրել միանգամից երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանին և Թուրքիային, փոխանցում է «Հայացքը»:

Նոյեմբերի 6-10-ին Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ Նեա Պերամոսում (Հունաստան) անցկացրել է հատուկ նշանակության զորավարժություններ։ Քիչ է այն, որ Թուրքերը հավերժ հակամարտություն ունեն Աթենքի հետ, այդ թվում Միջերկրական ծովի կղզիների շուրջ, Փաշինյանը նաև որոշել է ցուցադրաբար միավորել ուժերը կիպրացիների և հույների հետ ընդդեմ Անկարայի։ Դժվար է ավելի վատ լուծում գտնել իր երկրի համար: Այսինքն նա ոչ միայն կարմիր լաթով ծաղրում է ցուլին, այլ նաև ծիծաղելով այդ լաթը գցում է նրա աչքերին:

Հետո էլ Հայաստանին հաջողվել է Փարիզից ստանալ 20 միավոր «Բաստիոն» զրահափոխադրիչներ, որոնք առաքվել են վրացական ծովային նավահանգիստներով։ Սա արդեն սադրանք է Ռուսաստանի նկատմամբ։ Մակրոնը վրեժ լուծելով Աֆրիկայի համար փորձում է մտնել Անդրկովկաս և հնարավորինս լոբբինգ է անում իր շահերը Հայաստանի միջոցով։

Մենք արդեն գրել ենք, որ Անդրկովկասում հակամարտության վերսկսումը գնահատում ենք չափավոր, քանի որ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը չեն ցանկանում թեժ փուլ։ Ինչը և պետք էր ապացուցել: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան իրենք են որոշելու Հայաստանի և Անդրկովկասի կառուցվածքի ճակատագիրը: Նրանք Անդրկովկասից տրանսպորտային հանգույց են կառուցում արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ։ Իսկ անգլո-սաքսոնները լարվածություն են տենչում:
Փաշինյանն այսօր հանդես է գալիս որպես գրգռիչ տարածաշրջանում, սակայն Մոսկվան, Թեհրանը և Անկարան այդ պահվածքը չեզոքացնելու շատ արդյունավետ միջոց ունեն, որն է Հայաստանին ուղղակի դուրս թողնել տարածաշրջանի բոլոր առևտրային միջանցքներից։ Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքն իր բոլոր երեք ճյուղերով շրջանցում է Հայաստանը, ինչպես և Միջին միջանցքը՝ արևելքից արևմուտք։ Այսինքն Հայաստանի բոլոր հարևաններն այս պահին շահում են առևտուրից, իսկ Երևանն այդ ամենից դուրս է մնացել։ Փաշինյանի իր տարածքն առևտրային այդ ճյուղերից մեկի մեջ մտցնելու փորձը մերժվել է բոլորի կողմից:

Եվ քանի դեռ Փաշինյանը և նրա համախոհները կատարում են Արևմուտքի կամքը փորձելով ապակայունացնել տարածաշրջանը, Հայաստանը կմնա տնտեսական շրջափակման մեջ։ Եվ ոչ մի ֆրանսիացի կամ ամերիկացի չի օգնի նրան:
Իսկ, եթե նա որոշի խառնաշփոթ ստեղծել, ապա հաջորդ քայլը կլինի առևտուրը կորցնելը։ Նայեք Երևանի հիմնական առևտրային գործընկերներին, այսինքն ընդամենը մեկ որոշում, և մեկ շաբաթից Հայաստանի ողջ առևտուրը կզրոյացվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ