14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Սամվել Բաբայանն ու Արցախի նախագահը հրավիրվե՞լ են հարցաքննության. մեկնաբանում է Արգիշտի Քյարամյանը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չպատասխանեց հարցին`արդյո՞ք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է հարցաքննության: «Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա: Քյարամյանը չպատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք ՔԿ հրավիրվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Քյարամյանը վստահեցրեց, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն […]

Ոնց կարող է Նժդեհ կամ Անդրանիկ, Տիգրան կամ Լեւոն, Արտաշես կամ այլ հերոսական, հայկական անուն ունեցող մարդը այսքան թրքասեր, նիկոլասեր եւ ազգուրաց լինել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի հետ էի զրուցում, երկուսս էլ զարմացած ենք մեր հասարակության, մեր իսկ անտարբերությունից, ընկերոջս կարծիքով մեզ սխալ պատմություն են սովորեցրել․․․հակառակ դեպքում էսքան հայի մեջ էսքան թուրքական «արտադրության» զոմբի որտե՞ղից ծլեց․․․ոնց կարող է Նժդեհ կամ Անդրանիկ, Տիգրան կամ Լեւոն, Արտաշես կամ այլ հերոսական, հայկական […]

16-ամյա Սամվելին ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին: Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել: Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի […]

Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը: ««Իզմիրլյան» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի տնօրենին և մաղթում բեղմնավոր աշխատանք»,-նշված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Ադրբեջանը վաղուց է տենչում Սյունիքի մարզը. Լեմկինի ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: «Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան: Հաշվի առնելով տարածաշրջանում […]

Քաղաքական ուժերը կներեք, բայց ժողովրդին գաղափարներ առաջարկող ու այդ գաղափարի համար պայքարն առաջնորդելու համար են, այլ ոչ թե ՝«գնանք տեսնենք ժողովուրդն ի՞նչ է ասում, այդպես էլ անենքի» համար. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ չգիտես ի՞նչ անել,պետք չէ անել ինչ պատահի… Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի,ոչ թե գործողությունների իմիտացիան։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Մեկ բառով կարելի է որակել՝ քաոս։ Այո, քաոս։ Բոլորը բոլորին մեղադրում են,բոլորը խոսում են,բոլորը պահանջում են։ Խոսացող կա ինչքան ուզես,բայց խոսքը լսող […]

ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին․ «Հրապարակ»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Մենք դեռեւս ամիսներ առաջ՝ հուլիս-օգոստոսին ենք գրել, որ տեղափոխությունն արդեն իրականացվել է, եւ հայ-ամերիկյան ընկերությունը Զոդում՝ Երասխից եւ հայ-ադրբեջանական սահմանից […]

Նոր մանրամասներ Լեւոն Մնացականյանի գերեվարումից․ «Իրավունք»

Շարունակվում են լուրերն այն մասին, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են: Ըստ այդ լուրերի, նրան ստիպել են ասել` «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել: Մնացականյանի հարազատներին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, կտրականապես հերքում են այդ լուրերը, մանրամասնելով, որ նրանից նշված արտահայտությունը ստիպել են ասել Հակարի կամրջում` ասելով, որ եթե տեսախցիկների առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի