Հայկ Սարգսյանը գաղտնի տեղեկություն է հրապարակել․ ինչու են լռում իրավապահները.
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով աղմկահարույց նախագիծ է մշակել և պատրաստվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Խոսքը՝ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծի մասին է, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու […]