22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի տարածքը դիտարկվել է որպես հայ ժողովրդի ձևավորման սահմաններից դուրս գտնվող [դատարկ] տարածություն. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն»

Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին: Ժամանակիս սղության, երկրի ծանր վիճակով պայմանավորված անտրամադիր լինելուս պատճառով որոշել էի այլևս չանդրադառնալ այս տարի հրատարակված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին, բայց դասագրքի հատկապես մի հատվածն ինձ կրկին զարմացրեց:

Հայոց պատմության նախկին դասագրքերում (կարևոր էլ չէ՝ երբ են հրատարակվել ու վերահրատարակվել) կա մի հատված, որը համադրեցի 7-րդ դասարանի նոր դասագրքի հետ: Նոր դասագրքի էջ 54-ում կարդում ենք.

«Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում (այս առումով պատահական չէր դասագրքում «Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.» քարտեզը, որպեսզի որդեգրած գիծը շարունակվեր նաև հաջորդ դարերի պատմության շարադրանքում-Հ.Խ.)։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք»:

Նախկին դասագրքերում (Հայոց պատմություն, 6-րդ դասարան, Եր., 2013, էջ 61; Հայոց պատմություն, 6-րդ դասարան, Եր., 2023, էջ 61; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Եր., 2014, էջ 46; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Հումանիտար հոսք, Եր., 2014, էջ 68; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Հումանիտար հոսք, Եր., 2021, էջ 68;) գրված էր. «[Երվանդ Սակավակյացի օրոք հայոց] թագավորության սահմանները հյուսիս-արևելքում (6-րդ դասարանի 2013թ. դասագրքում՝ «հյուսիսում՝ Կուր գետ և Սև ծով») հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ [ճիշտ կլիներ հարավ-արևելքում] Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք…»:

7-րդ դասարանի նոր դասագրքում «զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով բաց են թողնվել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները: Չեմ կարծում՝ պատահականություն է, որովհետև հատկապես ներկայիս ՀՀ տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը (ինձ համար Արցախը կա) դիտարկվել են որպես հայ ժողովրդի ձևավորման սահմաններից դուրս գտնվող [դատարկ] տարածություններ (տե՛ս իմ անդրադարձը https://168.am/2023/10/13/1943835.html ), որոնք պատմական Հայաստանի մեջ չեն մտել: Հաջորդ տարիներին հայոց պատմության այլ դասարանների դասագրքերում ևս մ. թ. ա. VI դարում հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանը մինչև Կուր գետը դուրս կմնա տեքստերից ու քարտեզներից:

Իհարկե, նաև այլ խնդիրներ կան դասագրքում, բայց մի քանիսը կնշեմ: Օրինակ, Քսենոփոնը չի նշում, որ Տիգրան Երվանդյանը Կյուրոս Բ Մեծի մանկության ընկերն էր (էջ 55, ընդ որում՝ դասագրքի մեթոդական ուղեցույցում Քսենոփոնի «Կյուրոպեդիա» երկը նշված է): Իրականում Քսենփոնը նշել է, որ Տիգրանը Կյուրոսի որսընկերն էր («որսի ժամանակ ընկերակցել է»): «Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար աքեմենյան տերության դեմ (Ք. ա. 522-521)» քարտեզը նախկին դասագրքերից հայտնի «Հայաստանը Ք. ա. 522-521 թվականների» քարտեզի խմբագրված, փոփոխությունների ենթարկված տարբերակն է: Նախկին քարտեզի տարածքի սահմանագծումն էլ է վիճելի (օրինակ, Սև ծովի հարավային առափնյա տարածքներ), բայց Սմբատ Հովհաննիսյանը տեղյակ չէ, որ Իզալան Հայաստանի կազմում է եղել (Բեհիսթունի արձանագրության աքքադերեն/բաբելոներեն տարբերակում Իզալան հիշատակվում է Ուրաշտուի (իմա՛ Հայաստանի) կազմում՝ առանց Ասորեստանի հետ կապելու: Եթե հեղինակը ընտրովի մոտեցում չցուցաբերեր մասնագիտական գրականության նկատմամբ, այս հարցերին տեղյակ կլիներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ