Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/11/02-2-300x169.jpeg)
Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ հնարավորություն կա այդ բանակցություններն այլ մակարդակներում շարունակելու, այդ թվում՝ Վաշինգտոնում։ «Տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Հայաստանը շարժվում է այդ օրակարգով։ Կառաջարկեի՝ Ադրբեջանը կենտրոնանար խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։