15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարտադիր ընկույզ ուտելու 10 պատճառ

  1. Ընկույզը մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում: Ընկույզը մրգերից 2,5-3 անգամ ավելի հարուստ է հանքային բաղադրությամբ: Այն պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ և այլ հանքային նյութեր: Գրեթե բոլոր ընկույզները E վիտամինի հզոր աղբյուր են, որն էլ հզոր կանխարգելիչ միջոց է քաղցկեղի, սրտային հիվանդությունների և մկանային համակարգի հիվանդությունների դեմ:

    2. Ընկույզը շատ լավ է ազդում մեր արտաքին տեսքի վրա: Ընկույզը օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը և իր մեջ պարունակում է ֆոլաթթու: Գիտնականները պնդում են, որ ամեն առավոտ մի բուռ ընկույզը ավելի թարմ ու երիտասարդ տեսք կհաղորդի Ձեզ: Ընկույզը նաև օգնում է պայքարել անքնության դեմ և դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա:

    3. Դիետաների ժամանակ չպետք է հրաժարվել ընկույզից: Ընկույզի չափավոր օգտագործումը օգտակար է նույնիսկ նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Չնայած այն հանգամանքին, որ ընկույզը բարձր կալորիականությամբ սնունդ է համարվում, դիետոլոգները խորհուրդ են տալիս լիովին չհրաժարվել ընկույզից:

    4. Բուսակերները նախընտրում են ընկույզ: Ընկույզը ոչ միայն համեղ, այլև պահքային ուտելիք է: Այդ պատճառով էլ այն շատ սիրված է բուսակերների շրջանում: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ընկույզը հեշտ սնունդ չի համարվում: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական ուտել ոչ ավել, քան մի բուռ ընկույզ:

    5. Ընկույզը ազատում է սթրեսից: Մի բուռ ընկույզը կարող է ոչ միայն ամրապնդել իմունային համակարգը, այլև կարող է ուրախության աղբյուր հանդիսանալ: Պիստակները ուժեղ կազդուրիչ հատկություն ունեն, այդ պատճառով էլ դրանք շատ օգտակար են սթրեսի, դեպրեսիայի և քրոնիկ հոգնածության դեպքերում: Իսկ օրական մի քանի հունական ընկույզը կարող է թեթևացնել նույնիսկ ամենաուժեղ նյարդային լարվածությունը:

    6. Ընկույզը խթանում է մտավոր գործունեությունը: Բացարձակապես բոլոր ընկույզները նպաստում են ուղեղի գործունեության ակտիվացմանը: Բայց այս կատեգորիայի ֆավորիտը հունական ընկույզն է: Բացի այն, որ հունական ընկույզը նման է մարդու ուղեղին, այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու ուղեղի լիարժեք աշխատանքի համար:

    7. Ընկույզը պարգևում է վիտամիններ ողջ տարվա ընթացքում: Ընկույզը կարող է պահպանվել երկար ժամանակ, միաժամանակ պահպանելով իր բոլոր օգտակար հատկությունները: Սա շատ կարևոր է հատկապես ձմեռային սեզոնի համար, քանի որ հենց այդ ժամանակ մեր օրգանիզմը թարմ բանջարեղենի և մրգերի պակաս է ունենում: Ընկույզը լավ և համեղ լուծում է այս խնդրի համար: Խորհուրդ է տրվում ընկույզը պահել սառնարանում, քանի որ սենյակային ջերմաստիճանում այն ավելի շուտ է փչանում:

    8. Ընկույզը ամրապնդում է դիմադրողականությունը: Ընկույզը խորհուրդ է տրվում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման համար: Դրանց կանոնավոր օգտագործումը օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Շատ ընկույզներ օգտակար են լյարդի, երիկամների և այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, ընկույզը դրական ազդեցություն ունի տղամարդկանց և կանանց սեռական համակարգերի վրա:

    9. Ընկույզն օգտագործվում է կոսմետոլոգիայում: Ընկույզի օգտակար հատկությունները չեն կարող անտեսել նույնիսկ կոսմետոլոգները: Օրինակ, նուշի յուղը նպաստում է մաշկի խոնավեցմանը, պաշտպանում է այն ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ընկույզը դեմքի համար նախատեսված մի շարք դիմակների բաղադրիչ մասն է կազմում:
    10. Ընկույզը անփոխարինելի է խոհարարության մեջ: Ընկույզը կարող է հանդես գալ որպես առանձին ուտեստ (շնորհիվ իր էներգիայի) և կարող է օգտագործվել հրուշակեղենային բիզնեսում: Այն մի շարք աղանդերների և խմորեղենների բաղադրիչ մասն է կազմում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ