25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Պատանդների փոխանակում՝ «երեխաներ երեխաների դիմաց»

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված պատանդների փոխանակման տարբերակը «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող իսրայելացի երեխաների ազատում՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցի երեխաների դիմաց։ Kan-ի տվյալներով` […]

«Այս պատերազմն Ուկրաինան պարտվեց, և 2024թ.-ն սարսափելի է լինելու». Արեստովիչ

Զելենսկու վարչակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր Telegram ալիքում հրապարակել է գրեթե ծրագրային հոդված այն մասին, թե ինչ է սպասվում Ուկրաինային տեսանելի ապագայում՝ հեգնանքով խաղալով «երկու կամ երեք շաբաթում» հաղթանակի մասին սեփական խոսքերի վրա, որն ասել է 2022 թվականի փետրվարին։ «ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ Ըստ Արեստովիչի. «Առաջին պատերազմը տևեց 24.02.22-ից մինչև 02.04.22-ը: Ուկրաինան հաղթեց այս պատերազմում: […]

Զոհերի թիվը շարունակում է անհայտ մնալ

Գազայի հատվածում չորրորդ օրն է, ինչ չկան հստակ տվյալներ զոհերի և վիրավորների թվի մասին: Չորրորդ օրն անընդմեջ Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն չի տրամադրում հյուսիսում գտնվող հիվանդանոցներում ենթակառուցվածքների և հաղորդակցությունների փլուզման հետևանքով զոհերի թվի մասին, հայտնում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը: Նշվում է, որ իսրայելական զորքը ներխուժել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը: Անցած ուրբաթ […]

Ալիեւը ազդակ է ուղարկում հայերին: Ահա թե ինչու են 55 պատանդները պահվում Բաքվի բանտերում… /Տեսանյութ/

Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ […]

Հայաստանին ավելի մեծ բան է սպասվում, եւ Արեւմուտքը քիչ է շահագրգռված դա կանխելու համար. American Conservative

Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի […]

Ես էլ եմ մեղավոր, որ նիկոլիզմը դեռ կա

Էդուարդ Շարմազանովին հարցրինք․ տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ նոր պայքար սկսելու եւ հաջողելու, վերջին 3 տարվա փորձերը` ընդդեմ օրվա իշխանությունների, արդյունք չտվեցին։ – Ես վերջերս գրել եմ՝ եթե չգիտես ինչ անել, պետք չէ անել այն, ինչ պատահի։ Ես դեմ եմ «ինչ պատահի» սկզբունքով ինչ-որ բան անելուն։ Պետք է ընդդիմությունը, ազգային ուժերը պայքարը շարունակեն։ Ակնհայտ է, որ թուրք-ՆԱՏՕ-ական, […]

Սարսափելի կադրեր: Բնակչությունը տարհանվել է /Տեսանյութ/

Հոկտեմբերի վերջից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շրջակայքում երկրաշարժերի ակտիվության աճ է գրանցվել, Գրինդավիկի շրջակայքի բնակչությունը տարհանվել է ծծմբի երկօքսիդի հայտնաբերումից հետո: Իսլանդիայի հարավարևմտյան թերակղզում երկուշաբթի օրը հարյուրավոր երկրաշարժեր են տեղի ունեցել, և գիտնականների կարծիքով հրաբխի ժայթքում է սպասվում: Դա պայմանավորված է մագմայի ստորգետնյա գետով` մոտ 15 կմ երկարությամբ շիկացած հեղուկով, որը շարժվում է դեպի վեր՝ երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի