22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մանդարինի օգտակար հատկությունները

Մանդարինի մեջ C վիտամինի մեծ քանակությամբ պարունակությունն օգնում է օրգանիզմին պայքարել հարբուխային և վարակիչ հիվանդությունների դեմ:

Մանդարինը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է աչքերի լիարժեք աշխատանքի և օրգանիզմի լորձաթաղանթային մասերի համար: Վիտամին A-ն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Այս մրգի մեջ կան նաև B1, K և D վիտամիններ:
Կիտրոնաթթվի մեծ քանակության պարունակության պատճառով մանդարինների մեջ երբեք նիտրատներ չեն լինում:
Թարմ քամած մանդարինի հյութը կարելի է տալ երեխաներին և հիվանդներին՝ որպես դիետիկ ըմպելիք, որը նաև բուժիչ հատկություններ ունի: Մանդարինի հյութը խորհուրդ են տալիս հատկապես բարձր ջերմության ժամանակ, քանի որ այն հրաշալի օգնում է հաղթահարել ծարավը: Բայց այն խմել կարելի է ու պետք է ոչ միայն հիվանդության ժամանակ, այլ նաև պարբերաբար:

Օգտակար է նաև մանդարինի կեղևը, որից շատ հաճախ պատրաստում են թեյի թուրմ:
Մանդարինն ունի հակասնկային հատկություններ և համարվում է հրաշալի կանխարգելիչ միջոց՝ ճիճուների դեմ պայքարելու համար: 
Մանդարինն ու նրա հյութը հակացուցված են միայն այն դեպքում, եթե դուք ունեք ստամոքս-աղիքային հիվանդություններ, հեպատիտ, ալերգիա, խոլեցիստիտ և երիկամային հիվանդություններ:

Մանդարինի յուղը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում: Այն պիտանի է բոլոր տեսակի մաշկերի և բոլոր տարիքային խմբերի համար: Արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև ցելյուլիտից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ