26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. Փաստ

Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։

Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա կառավարությունը, ըստ ամենայնի, կդադարեցնի ավագանու լիազորությունները և կնշանակի արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի կառավարումը ստանձնել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը (13 մանդատ), որին միացել է նաև Հայ ազգային կոնգրեսը (1 մանդատ):

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ