22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2023

Արդյո՞ք Ադրբեջանին պետք է պատերազմ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար

«Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք Ադրբեջանին պետք է պատերազմ Զանգեզուրի միջանցքի համար։ Որպես ընդդիմախոս հանդես կգամ մի բանավեճում, որտեղ գերիշխող դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին, այնուամենայնիվ, պատերազմ պետք չէ։ Նախ, համաձայն եմ, որ Ալիևը գտնվում է հաջողության գագաթնակետին։ Նման բան ասում էին […]

Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա

Մենք նկարագիր պետք է կերտենք այս տղաների մեջ, որպեսզի այդ նկարագրով զորացած ու հարստացած գնան, ծառայեն մեր ժողովրդին։ Անթիլիասի Դպրեվանքի 2023-2024 թթ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման ժամանակ ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ «Հաճախ եմ հիշեցնում, որ այդ Դպրեվանքում մենք պատրաստում ենք այս պատանիներին, որ գնան, ծառայեն մեր ժողովրդին։ Մեր վկայականը ծառայությունն է, մեր արժեքը […]

Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել. «Ազատություն»

Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ […]

Նարեկացին և Նարեկագիտությունը

Գրիգոր Նարեկացին ամենաքիչ ուսումնասիրված և ճանաչված հեղինակներից է: Նրա մասին գրված գրեթե բոլոր հոդվածները, ուսումնասիրությունները և մենագրություններն ամբողջովին չեն ընդգրկել հեղինակի ստեղծագործությունները: Հիշատակություն կա, որ Նարեկացու մասին առաջին մեկնությունները գրել են 12-րդ դարի մատենագիրներ Սարգիս Շնորհալին, Գրիգոր Սկևռացին, Ներսես Լամբրոնացին: Նարեկացու մասին գրված գործերից ամենահինը և ամենածավալունը Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնություն»-ն է: Ուշագրավ է նաև […]

Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։ Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական […]

Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման: Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող […]

Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում պարետ է նշանակել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լարտավամիջոցները։ Ստորագրված հրամանի համաձայն, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ։ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան այդ գրառումից հետո իշխանամերձ […]

Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․ «Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», – նշել է օմբուդսմենը և հիշեցրել, որ Խաչատրյանին […]

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագրին: «Արցախի նախագահի հրամանագիր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված