23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2023

Կրոնական գործոնը մեր դեմ օգտագործել փորձող Բաքուն լռում է Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։ Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի […]

Ծանոթ, ցավոտ ու… շատ վտանգավոր ծափեր․ «Փաստ»

Մարդկային հասարակության զարգացմանը զուգահեռ գիտակրթական ոլորտի դերակատարությունն ավելի ու ավելի է կարևորվում։ Եվ ներկայիս աշխարհում գիտելիքն է համարվում ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկը։ Հայաստանի ղեկավարներն իրենց ելույթներում միշտ ընդգծել են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գաղափարը, բայց միշտ չէ, որ այն արտացոլվել է պետական քաղաքականության մեջ։ Իսկ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում գիտակրթական ոլորտն ուղղակի երկրորդական պլան է մղվել։ Դրա հետ […]

Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են: Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում: Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ […]

Զզվանք եմ զգում «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում» արտահայտություններից, որով քողարկում են իրենց անգործությունը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում գրել է. «Ինչքա՞ն զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում», «հորդորում» և նմանատիպ անիմաստ հայտարարություններ։ Արտահայտություններ, որոնք քողարկում են միջազգային հանրության անգործությունը իրական մարդկանց տառապանքների նկատմամբ»։

Սահակաշվիլին մի շարք «արժեքավոր» խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

Ուրեմն, երեկ պարզվեց, որ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է գրել… Նիկոլ Փաշինյանին: Չէ՛, սա ամենևին կատակ չէ, ոչ էլ կատակերգական ֆիլմի անվանում: Սա փաստ է: Ավելին՝ գրված, արձանագրված փաստ, որի մասին հրապարակումներով մի պահ ողողվեց լրահոսը: Եվ այսպես, կրկնենք. այժմ վրացական բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետի պաշտոնն […]

ՀՀ-ն պատերազմից հետո բոլորի ռազմագերիներին հանձնել է․ «Հրապարակ»

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին […]

Որպեսզի ամուսինս դրսում չսպասի ինձ, այլ սպասի ԱԺ շենքում, նշանակել եմ ինձ օգնական՝ հասարակական հիմունքներով․ ՔՊ-ական Էմմա Պալյան

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր մամուլից է իմացել, թե իր ամուսինը ԱԺ-ից գումար է ստացել։ Ըստ պատգամավորի՝ դա կեղծ տեղեկատվություն է։ «Իմ ամուսինը Ազգային ժողովից գումար չի ստանում, իմ ամուսինը Ազգային ժողովում գրանցված է՝ որպես հասարակական հիմունքներով օգնական, իմ օգնական, դա որևէ դրամ չի վարձատրվում, անգամ […]

Վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ մորաքրոջս տղային, ում վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս․ Մանե Գրիգորյան

Անվանի երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը գրել է, որ վերջին հրաժեշտն են տվել մորաքրոջ որդուն, ում փնտրում էին Արցախում տեղի ունեցած աղբերգական պայթյունից հետո։ «Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։ Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված