Սերգեյ Սմբատյանն արդարացվեց
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց, այս մասին հայտնում է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով», – գրել է Վարոսյանը։