21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2023

Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին. մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ «Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», – նշեց նա։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։ «Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, […]

Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։ Նիկոլի իշխանությունը […]

Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է գնումների թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ, և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել: «Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը: Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել: […]

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Անդրադառնալով Ֆրանսիա Պաշտպանության նախարարի այցին՝ նա ասաց, թե ՊՆ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի։ «Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», – նշեց փոխնախարարը։

Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին: Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի […]

Ա՛յ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրել է. «Նիկոլի ձեռքը, եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է։ Սենսացիա… Ֆրանսիան, Հնդկաստանը պատրաստ են Հայաստանին զենք վաճառել։ Այ միամիտ ժողովուրդ, մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել։ Մենք զենք ու զինամթերք այնքան ենք ունեցել, որ 4-5 մլրդ դոլարի զենք Նիկոլենք հանձնեցին Ալիևին, որը […]

Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում: Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ: Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած […]

Բոլորն էլ գիտեն, որ Արցախը հանձնելուց հետո նիկոլները պիտի սկսեն Հայաստանից գյուղեր տալը․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բոլորն էլ գիտեն, որ Արցախը հանձնելուց հետո նիկոլները պիտի սկսեն Հայաստանից գյուղեր տալը, որոնց անունը դրել են անկլավներ, ինչպես նաև օգնեն Սյունիքի մասնատմանը։ Բնականաբար խելամտությունը պահանջում է, որ ողջ ներուժն ու էներգիան ծախսվի նիկոլների հերթական դավաճանությունը կանխելու վրա, իսկ Շահրամանյանին, ըստ նիկոլների ճաշակի դատափատելը կրում է ժամանակավոր բնույթ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի