21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2023

Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գագիկ Մելքոնյան

Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։ «Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ […]

«ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու մեջ՝ ասելով. «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։ «Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- հակադարձել է Զախարովան։ Հիշեցնենք՝ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը […]

Ալիևը չի հանդիպի Փաշինյանի հետ իսպանական Գրանադայում

Ֆրանսիան խափանել է Գրանադայում հնգակողմ ձևաչափով նախատեսվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։ Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։ Ադրբեջանը պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն դա թույլ չտրվեց, և այս հարցում հատկապես նախանձախնդիր էին Ֆրանսիան ու Գերմանիան։ «Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի հայտարարությունները […]

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առևանգման և ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է այս տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Արայիկ Հարությունյանի գերեվարման մասին լուրը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։

Արայիկ Հարությունյանը Բաքվում հարցաքննվել է

«Այսօր ես՝ որպես պաշտպան, ներկա եմ եղել Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»,- ըստ Trend գործակալության՝ ասել է Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ադրբեջանական հատուկ ծառայություններն առևանգել են Ստեփանակերտից և տեղափոխել են Բաքու։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահից։

ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է. Նազելի Բաղդասարյան

Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի մեջ փոփոխություն չկա, նրանց թիվը շարունակում է մնալ 100 625։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ հաշվառվածների ցուցանիշում փոփոխություն կա և նրանց թիվը այս պահի դրությամբ 95 711 է։ «Այսինքն՝ առավել քան 90 տոկոսը»,-ասաց նա։ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ ԼՂ-ից […]

Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա

Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ Նրանք (իշխանությունները) այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու», – ասել է Զախարովան՝ խոսելով […]

Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները […]

Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ եւ չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին՝նդեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը: Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի