21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2023

Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց. armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա: Ըստ կայքի տեղեկությունների՝ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող […]

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։ Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն […]

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան

Այսօր արցախցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ և նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են պատասխանել իրենց հարցերին։ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ շատ հարցերի չի կարող անդրադառնալ հանրային տիրույթում, պատրաստ է մյուս շաբաթվա ընթացքում հանդիպել արցախցիներին և բոլոր հարցերի պատասխաները տալ։ Այնուամենայնիվ, նա պատասխանեց քաղաքացիների որոշ հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես կարող էին 30 տարի […]

Մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Արցախի նախագահ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ», – դիմելով ակցիա անող արցախցիներին՝ […]

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը լարված է. քաղաքացիները ներխուժել են շենք

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված է։ Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժեցին շենք։ Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։

«Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ». Արցախի նախագահը՝ բողոքի ակցիա անող արցախցուն

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բողոքի ակցիա անող արցախցիները ներխուժել էին շենք, նրանց ընդունեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ապա հանդիպումը շարունակեցին դրսում։ Արցախցիներից մեկի ակնարկին ի պատասխան՝ Արցախի նախագահն ասաց. «Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ»։ Իրավիճակը հանդարտեցրին ոստիկանները, խնդրեցին լինել առանց էմոցիաների։

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև, այս մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից բռնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի