18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2023

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների են պատրաստվում

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան Նախիջևանում։ Զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։

Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում: Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ` տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել: Ատեստացիայի գործընթացի […]

Սուրբ Անանիա առաքյալ

Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), […]

Ո՞րն է Շահրամանյանի լռության պատճառը. «Հրապարակ»

«Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաեւ անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։ Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը: Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի եւ ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց […]

Սամվել Ալեքսանյանը «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է արտահանում Հայաստանից․ «Հրապարակ»

«Բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է` նա տեւական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է Հայաստանից արտահանում Ռուսաստան: Հասկանալի է` զուգահեռ արտահանման մասին է խոսքը: Սակայն բանն այն է, որ այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում, եւ եվրոպական կառույցներն ուշիուշով հետեւում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի