21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2023

Նիկոլականի էվոլյուցիան վերջին 5 տարվա մեջ. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլականի էվոլյուցիան վերջին 5 տարվա մեջ: 2018թ. Թողեք թող աշխատի, 30 տարի լափել են երկիրը: 2019թ. Աշխատում ա, վիզ ա դնում, կողքիններն են խանգարում: Նախկինների մնացուկներն են: 2020թ. Չշշկռեք, գերագույն գխլավորն ա: Հաղթելու էինք, էն էլ նախկինները զենքը դրել էին Նիկոլի գլխին ու ասում էին` […]

Ֆրանսիական զենքի, փաշինյանյան արևմտյան քաղվեկտորի մասին՝ Տիգրան Աբրահամյանի հետ

Այսպես ասած՝ ֆրանսիական զենքի մասին panorama.am-ը մեկնաբանություն է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանից։ panorama.am.- Պարոն Աբրահամյան, երկիրը, որ միջորդ էր մինչ վերջերս, հիմա արդեն զենք է վաճառում Հայաստանին՝ իբր Ադրբեջանի հետ ռազմամթերքի խզումը վերականգնելու համա՞ր։ Գուցե սա ակնարկ է նոր պատերազմի, դա էլ պատասխանատվությունը նախօրոք իր վրայից […]

Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի առիթով Ստեֆան Ցվայգը գրել է. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը’ հանկարծածագ պոռթկումին, իրավապաշտությունը` ռոմանտիկային»: Արմենի քաղաքական համառությունն ու ամուր նվիրումը Հայաստանի շահերին, միևնույն է գերեզանցել ու գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին: Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն […]

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի՝ ընդունելով նրանց որպես փախստական. Փաշինյան

Արցախից բռնի տեղահնված մեր հայրենկիցները ինչպիսի՞ կարգավիճակ ունեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Ինչո՞ւ օրենքով կառավարությունը չի ստանձնում ծրագրային կայուն աջակցության պարտավորություններ արցախցիների համար և փոխարենն անում եք կառավարության որոշումներով անհասկանալի պարբերականությամբ», – հարցրեց նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասախանեց, որ իրավական կարգավիճակը կարևոր օրակարգ է։ «Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան […]

«Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա». Պեսկով

Ստույգ փոխըմբռնում դեռ չկա, մենք շարունակում ենք շփումները. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին։ «Դեռևս հստակ պատկերացում չկա Երևանի և Բաքվի միջև Մոսկվայում խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է շփումները կողմերի հետ», – նշել է Պեսկովը։

Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով: «Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է», – լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը կարծում է, թե պետք չի ասել, որ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը: «Դա սխալ կլինի, որովհետև, […]

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք», – ասաց նա: ՔՊ-ականի խոսքով` Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին: «Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռազմական առումով, այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Հայաստանը եղել է ու մնում է ՀԱՊԿ անդամ, […]

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը. news.am

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի ներկայացուցչությունից: «Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,- փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից: Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի