02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի՝ ընդունելով նրանց որպես փախստական. Փաշինյան

Արցախից բռնի տեղահնված մեր հայրենկիցները ինչպիսի՞ կարգավիճակ ունեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ինչո՞ւ օրենքով կառավարությունը չի ստանձնում ծրագրային կայուն աջակցության պարտավորություններ արցախցիների համար և փոխարենն անում եք կառավարության որոշումներով անհասկանալի պարբերականությամբ», – հարցրեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասախանեց, որ իրավական կարգավիճակը կարևոր օրակարգ է։ «Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ նախագծով արձանագրվում է ԼՂ-ից տեղահնվածների փախստական լինելու հանգամանքը։ «Որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»,-ասաց նա և հավելեց, որ արցախցիները կունենան հնարավորություն՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և իրենք հնարավորինս արագ ձևերով այդ հարցերը կլուծեն։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ