23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք», – ասաց նա:

ՔՊ-ականի խոսքով` Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին:

«Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռազմական առումով, այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Հայաստանը եղել է ու մնում է ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս», – ասաց նա:

Հակոբյանն ասաց, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, ովքեր մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս:

«Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք», – նշեց պատգամավորը` ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որ հնարավոր չլինի կարգավորել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ