09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիական զենքի, փաշինյանյան արևմտյան քաղվեկտորի մասին՝ Տիգրան Աբրահամյանի հետ

Այսպես ասած՝ ֆրանսիական զենքի մասին panorama.am-ը մեկնաբանություն է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանից։

panorama.am.- Պարոն Աբրահամյան, երկիրը, որ միջորդ էր մինչ վերջերս, հիմա արդեն զենք է վաճառում Հայաստանին՝ իբր Ադրբեջանի հետ ռազմամթերքի խզումը վերականգնելու համա՞ր։

Գուցե սա ակնարկ է նոր պատերազմի, դա էլ պատասխանատվությունը նախօրոք իր վրայից գցել է, որ չասեն՝ Ֆրանսիա, բա այսքան ժամանակ նիկոլ ու ալիև իրար գլխի էիր հավաքում, ժպտում, Արցախ էիր տալիս, որ ի՞նչ լիներ, Ադրբեջանին դրեցիք կերակրեցիք, մեծացրեցիք, հիմա իբր մտահո՞գ եք…

Ինչ էր այս հաղորդումը, թե՝ պաշտպանական զենք է վաճառելու ֆրանսիան Հայաստանին։

Տ. Աբրահամյան.- Առաջին հարցի հետ կապված. Ես կարծում եմ, որ Ֆրանսիան փորձում է սպառազինության մատակարարումներով, այս դեպքում՝ ռազմատեխնիկական համագործակցությամբ, ամրապնդել ու ցույց տալ, որ իր մտադրությունը Հարավային Կովկասում կոնկրետ՝ իր դերի բարձրացման առումով շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Եվ որ՝ դա միայն հայտարարություններով ու պաշտոնական տեքստերով չի սահմանափակվում։

Մյուս՝ դիտարկմանդ հետ կապված. Թեման հետևյալում է՝ տարբեր ժամանակներում մշտապես նշվել է, որ Եվրամիությունը միայն ռեֆորմներ է առաջարկում, հումանիտար կամ գրանտային տարբեր նախագծեր է միայն առաջարկում, բայց ամենակարևոր բանը, որպես աշխարհաքաղաքական միավորի, դա անվտանգությունն է, ինչը հատկապես Հարավային Կովկասի դեպքում շատ է կարևորվում։

Սա կարելի է նաև ընդունել որպես Եվրամիության՝ Հարավային Կովկասում առավել ծանրակշիռ դերը ունենալուն ուղղված կարևոր քայլ՝ իրենց տեսանկյունից։

Այս ամենի հերթում եթե նայում ենք խնդրին շատ ավելի գլոբալ տեսանկյունից, ապա առաջինը հերթին այս գործողությունները ուղղված են ռուսական դերի նվազեցմանը, և, բնականաբար, հավաքական Արևմուտքի ազդեցության մեծացմանը։

Փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանում ձևավորված է իշխանություն, որի պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները կարելի է ասել պատմական մինիմումի են հասել՝ տարբեր պաճառներով հիմնավորված։ Եվ Արևմուտքը փորձում է շատ ավելի գործուն քայլերով վերադիրքավորվել, և դա, բնականաբար տեղի է ունենալու ռուսական դերի ու ազդեցության հաշվին։

panorama.am. – Իսկ այդ դեպքում կարելի՞ է ասել, թե Նիկոլի «եվրոպական քաղաքականությունը» արդյունավետ էր։

Տ. Աբրահամյան. – Չեմ կարող այդ գործարքին դեռևս ամբողջության մեջ գնահատական տալ, հաշվի առնելով, որ դեռևս հայտնի չէ դրա ծավալները և առհասարակ՝ ամբողջական մատակարարումը կլինի, թե չի լինի, կամ ինչ ժամկետներում տեղի կունենա։ Եվ եթե այդ մատակարարումները տեղի ունենան, զինված ուժերի ամբողջ զինանոցում դրանց ինչ մասնակցություն են ունենալու։

Բայց փաստն այն է, որ եթե խոսում ենք այստեղ Նիկոլի վեկտորային քաղաքականության տեսանկյունից, ապա այստեղ արդյունավետության մասին խոսք չի կարող լինել հենց այն պատճառով, որ նրա այդ քաղաքականության հինգուկես տարիների հետևանքով նախ այս իշխանությունը հանձնեց Արցախը, ապա՝ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարբեր հավածներ։

Այս պահին էլ՝ իր հրապարակային հայտարարություններով սակարկման մեջ է դրել ինքնիշխան Հայաստանի այլ տարածքներ։ Այսինքն՝ խոսել սրա մասին որպես ուղղության արդյունավետություն՝ կարծում եմ որևէ տրամաբանություն ու իմաստ չունի։

– Այո։
(զրուցեց՝ Անահիտ Ոսկանյանը)

panorama.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ