10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին չի կարելի խոսել դատարանի դահլիճում անգամ․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ազատ խոսքի իրավունքը սպանում են բոլոր հարթակներում։

Դատարանի դահլիճից մինչև փողոց, լրատվականներից մինչև քաղաքացիների անձնական սոց. հարթակներ։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին չի կարելի խոսել դատարանի դահլիճում անգամ։

Բացահայտ, հազարով դիտորդների աչքի առաջ։ Մեծաթիվ իրավապաշտպանների, փաստաբանների ներկայությունը, ներգրավումն անգամ չի զսպում, քանի որ պետք է ամեն գնով հասնել ստացված հրահանգի անառարկելի կատարմանը։

Հայաստանում խոսքի ազատությունն այլևս սահմանադրորեն երաշխավորված իրավունք չէ։ Խոսել Հայաստանում նշանակում է թիրախավորվել նիկոլական պատժիչ իրավապահների կողմից։ Խոսել Հայաստանում նշանակում է մեծացնել հավանականությունը, որ դառնալու ես քաղաքական բանտարկյալ»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ