Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ ԹԵՄԱ՝ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական զարգացումներ։
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ ԹԵՄԱ՝ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական զարգացումներ։
Այսօր արցախցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ և նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են պատասխանել իրենց հարցերին։ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ շատ հարցերի չի կարող անդրադառնալ հանրային տիրույթում, պատրաստ է մյուս շաբաթվա ընթացքում հանդիպել արցախցիներին և բոլոր հարցերի պատասխաները տալ։ Այնուամենայնիվ, նա պատասխանեց քաղաքացիների որոշ հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես կարող էին 30 տարի […]
Այն, ինչ կատարվում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ», – դիմելով ակցիա անող արցախցիներին՝ […]
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված է։ Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժեցին շենք։ Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բողոքի ակցիա անող արցախցիները ներխուժել էին շենք, նրանց ընդունեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ապա հանդիպումը շարունակեցին դրսում։ Արցախցիներից մեկի ակնարկին ի պատասխան՝ Արցախի նախագահն ասաց. «Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ»։ Իրավիճակը հանդարտեցրին ոստիկանները, խնդրեցին լինել առանց էմոցիաների։
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև, այս մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից բռնի […]
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ […]
Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան Նախիջևանում։ Զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։