22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2023

Փաշինյանն անձամբ է Շահրամանյանին հորդորել ստորագրել լուծարման հրամանագիրը. «Հրապարակ»

Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին եւ անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ […]

Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի: Ինքն էլ է գիտակցում, որ հինգ ու կես տարում, այս ոլորտում ևս, բացի ձևականություններից ու մի շարք աչքակապություններից՝ շոշափելի արդյունք չկա: Բայց սա դեռ թողնենք […]

Իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով․ «Ժողովուրդ»

Աշտարակի ՔՊ-ի «սրտի քաղաքապետ» Թովմաս Շահվերդյանին նախաքննական մարմինը որոշել է, որ պետք է հարցաքննի։ Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահներին զանգեր են կատարել քաղաքապետին «փրկելու» հարցով: Բացի այդ, կատարված դեպքը փորձում են ջարդել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ որդու գլխին։ ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի […]

Օդում կախված հարցեր, ահագնացող խնդիրներ, բողոքի անհասցեականություն․ «Փաստ»

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջապես հայաթափվել է։ Բնական է, որ այդ իրադարձության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, բայց միայն օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ, այն էլ՝ ոչ թե կառավարության, այսինքն՝ գլխավոր մեղավորի աշխատավայրի մոտ, այլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության: Նախ՝ ի սկզբանե հասկանալի չէր, թե ինչ որոշակի պահանջներ են դրվում բողոքավորների կողմից և […]

Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ Արմեն Չարչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ին. մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Մեհրդատ Բազրփաշ

Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ «Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», – նշեց նա։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։ «Մենք դեմ ենք դրան։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, […]

Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։ Նիկոլի իշխանությունը […]

Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է գնումների թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ, և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել: «Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը: Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել: […]

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Անդրադառնալով Ֆրանսիա Պաշտպանության նախարարի այցին՝ նա ասաց, թե ՊՆ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի։ «Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», – նշեց փոխնախարարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված