22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2023

Լավրովը հույս է հայտնել, որ Փաշինյանը չի փոխի Հայաստանի քաղաքական կուրսը

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարություններին՝ չնայած այն այլ ուղղությամբ տանելու փորձերին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել և դրանում հստակ ասել է, որ Հայաստանը […]

Մանկապարտեզներին հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ

Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է. -Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել […]

Ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին և հազարավոր զոհեր. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս պատերազմի թեժ պահին։ 12.10.2020թ. 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։ «Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և […]

«ՀՀ գլխավոր հակահայը իր քաղաքական հիմնական անկյունաքարը հռչակել էր «Մերժիր Սերժին»-ը, բայց 5 տարի անց շարունակում է հպարտանալ Սերժ Սարգյսանի կողմից ստեղծածով». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական փնթիություների ու ձևական մանիպուլյացիաները մեր առօրյայում դարձել են սովորական ու արդեն մի տեսակ բնական երևույթ․ ավելին, հաճախ դադարում ենք ոչ միայն զարմանալ, այլ սպասում հերթական «պորցիային»։ Նախօրեին Նիկոլի հերթական մենախոսությունն էր Հանրայինում, որը դարձել է նրա ֆեյսբուքյան տիրույթի պես անձնական օգտագործման մի օբյեկտ։ Եվ այսպես․ նա խոսեց […]

Փաշինյանի «պուլտը» վաղուց էրդողանի ձեռքերում է. «պուլտը» պետք է խլել ու տեղակայել Հայաստանում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի կառավարման վահանակը վաղուց Էրդողանի մոտ է։ Փաշինյանը ո՛չ արեւմտամետ է, եւ ո՛չ էլ՝ ռուսամետ։ Նա դասական իզմեր չունեցող թուրքամետ է։ Նա Հայաստանի «էրմենիստանացման» ջատագովն է։ Ու հենց Էրդողանի հորդորով է երեկ հայտարարել ռուսական ռազմաբազան չհանելու եւ վեկտոր չփոխելու մասին։ Փաշինյանի «պուլտը» վաղուց էրդողանի ձեռքերում է։ […]

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է […]

Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր. Վահե Հովհաննիսյան

Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախաձեռնություններ» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։ Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող […]

Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անօրինական ու անհիմն տարածքային պահանջների» միջև։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, թե իբր «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։ «Հայաստանն այժմ պետք […]

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, շատ կարևոր է Ռուսաստանի համար. Դեսպան

Ռուսաստանը շատ ակտիվ աշխատել է և կշարունակի աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի արդար հիմունքներով բոլոր ներգրավված կողմերի համար, «SputnikԱրմենիա»-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Առանց դրա դժվար է կայուն խաղաղություն հաստատել, և մեր նպատակն է, որ այստեղ լինի խաղաղություն, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տուժել են վերջին տասնամյակների ընթացքում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված