29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2023

Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները հանդիպել են Վրաստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է, որ երեկ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ «Երեկ մենք եռակողմ հանդիպում ունեցանք։ Վրաստանը, որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ», – ասել է Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը, սակայն, չի նշել, թե ինչ է քննարկվել հանդիպմանը։

Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել: Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել: Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու:

Վազգեն Սարգսյանի դահիճներն իդենտիկ են դավաճան նիկոլի տերերի հետ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը գրում է. «Վազգեն Սարգսյանի դահիճներն իդենտիկ են դավաճան նիկոլի տերերի հետ: Նիկոլին բերեցին Հայաստանը ջարդելու, Արցախը վերացնելու համար: Ճիշտ այն նպատակը, որին ուզում էին հասնել սպանելով Վազգեն Սարգսյանին: Սերժ Սարգսյանին ամեն գնով հեռացրեցին իշխանությունից, որպեսզի անպաշտպան թողնեն Հայաստանն ու Արցախը: Հայկական ուժեղ պետությունը քայքայելու […]

Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Սամվել Շահրամանյանը ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են կառավարությունից։ «Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը: Կառավարությունից հավելեցին, որ որպես […]

Հայոց պատմության նոր դասագրքերին զուգահեռ ի՞նչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Հայոց պատմության նոր դասագրքերին՝ զուգահեռներ տանելով Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում ներառված քարտեզների միջև։ «Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։ Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» […]

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Հիշեցնենք՝ այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 24-րդ տարելիցն է։

Չկա մարդ-՝ չկա խնդիր. «Հրապարակ»

«Կառավարության երեկվա նիստում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փախստականի կարգավիճակ տրվեց։ ՀՀ իշխանությունների այս քայլը երկակի տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։ Մի մասն անհամբեր սպասում էր նման որոշման, քանի որ հույս չեն կապում Հայաստանի իշխանությունների հետ, իսկ այդ կարգավիճակն իրենց հնարավորություն կտա՝ ցանկացած երկրում քաղաքական ապաստանի համար դիմել: Իսկ մյուսների՝ Արցախի ապագայի հանդեպ հույսները չկորցրածների […]

ԳՇ պետը տարօրինակ ներքին հրաման է իջեցրել ՊՆ աշխատակիցների համար․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի հավաստի աղբյուրը փոխանցեց, որ մոտ 10 օր է ինչ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մի տարօրինակ ներքին հրաման է իջեցրել ՊՆ աշխատակիցների համար։ Բանն այն է, որ վերոնշյալ համակարգի քաղծառայողների եւ զինծառայողների համար հատկացված են թվով 13 հատ հատուկ ավտոբուսներ, որոնցով առավոտյան եւ երեկոյան ժամերին սպասարկում են վերջիններիս։ Այս գործառույթը պատկանում է ԳՇ-ին, սակայն […]

«Նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի եւ նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի