03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Սամվել Շահրամանյանը ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են կառավարությունից։

«Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:

Կառավարությունից հավելեցին, որ որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ բազմաթիվ ծրագրերի, ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիներին տրամադրել է 100 հազարական դրամ միանվագ աջակցություն», – գրում է լրատվամիջոցը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ