06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չկա մարդ-՝ չկա խնդիր. «Հրապարակ»

«Կառավարության երեկվա նիստում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փախստականի կարգավիճակ տրվեց։ ՀՀ իշխանությունների այս քայլը երկակի տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։

Մի մասն անհամբեր սպասում էր նման որոշման, քանի որ հույս չեն կապում Հայաստանի իշխանությունների հետ, իսկ այդ կարգավիճակն իրենց հնարավորություն կտա՝ ցանկացած երկրում քաղաքական ապաստանի համար դիմել:

Իսկ մյուսների՝ Արցախի ապագայի հանդեպ հույսները չկորցրածների մոտ հուսահատական տրամադրություններ են առաջացել. նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Արցախի կարգավիճակի, տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցերով առաջիկայում զբաղվել, փոխարենը փորձում է ազատվել գլխացավանքից եւ տալով նման կարգավիճակ՝ հույս ունի մոտ ապագայում Հայաստանն «ազատագրված» տեսնել արցախցիներից, որոնք այդ կարգավիճակով կհանգրվանեն այլ երկրներում: Իսկ «չկա մարդ՝ չկա նաեւ խնդիր»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ