23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: […]

Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո […]

Ինչպես հաղթել կենաց-մահու պատերազմում և… զրոյացնել հաղթանակը․ «Փաստ»

Ուղիղ 29 տարի առաջ՝ մայիսի 11-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Հարկավ, թե՛ հրադադարի համաձայնագրի կնքմանը նախորդող օրերին, թե՛ դրանից հետո եղել են որոշակի զարգացումներ (Բիշքեկյան արձանագրություն՝ 1994 թ. […]

Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին: Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է»։

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում

Ռուսաստանը հայկական կողմից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ «Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման, մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ առարկայական աշխատանքը վերսկսելու հարցում։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երևանում շատ […]

Այնպես չէ ,որ մեր պապերը երազել են Ալթայից քոչվոր թուրքերը գան,որը հետները թշնամանան․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ի նոր թրենդն է դարձել «ինձնից հազարապատիկ ավելի հզոր հարեւանի հետ չեմ ուզում թշնամություն» պրիմիտիվ լոզունգը։ Այնպես չէ ,որ մեր պապերը երազել են Ալթայից քոչվոր թուրքերը գան,որը հետները թշնամանան։ Երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ,չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել ու չհասկանալ,որ թուրքն է հայի հետ թշնամացել […]

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը

Ադրբեջանը 2023 թվականի պետական բյուջեում կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սպառնալիքներն աճում են, և պետք է կարողանան հաղթահարել ցանկացած սպառնալիք։ «Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում», – ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված