20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո կտեսնենք:

ՔՊ-ականների համար տարօրինակ է Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս մշտապես լավ հարաբերություններ է պահպանել թիմակիցների հետ, փորձել է տարաձայնությունները հարթել թիմի ներսում. հիմա փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պաշտոնից հեռացնել Պապիկյանին, քանի որ վերջինիս մեղադրում էր ՔՊ վարչության ընտրությունները կեղծելու, կուսակցության վարկանիշի հետ խաղալու համար, սակայն դա որեւէ կերպ չի հաստատվում:

Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը իսպառ փակվեցին, քանի որ Փաշինյանը այլ թեկնածու չուներ եւ առաջարկեց պաշտպանության նախարարին մնալ եւ շարունակել աշխատանքը:

Իսկ այս օրերին ՔՊ-ում չեն բարձրաձայնում, առերեւույթ ցույց չեն տալիս, բայց Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ Պապիկյանի հեռացման հարցն էլի կա, պարզապես նրան դեռ փոխարինող չեն գտնում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ