Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/05/IMG_1331-300x197.png)
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: