Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը […]
Այսօր՝ 12.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում, որի կազմակերպիչները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներն են, որոնք անցած շաբաթվանից Արցախում ստորագրահավաք են իրականացնում։ Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, […]
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք […]
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։ Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է […]
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհում կան տարբեր ստորագրություններ, բայց այս մեկը տարբերվում է դրանցից: Այս ստորագրությունը հայի Հաղթանակի, ինքնության, հպարտության, հզորության և ապագային միտված ստորագրություն էր: Ցավոք շատերը չհասկանալով անտեսեցին, և 2018-ին տրվեցին օտարի սադրանքներին… Անձամբ ինձ մոտ կա վստահություն, որ Հայ ժողովրդի մեջ կան հայամետ ու հայակենտրոն, Ազգին նվիրված քաջորդիներ ովքեր […]
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Այս կարգավորման գործընթացում մենք որոշ ժեստեր արեցինք։ Մեր նպատակը մի կողմից, Հայաստանի հետ կարգավորման հարցում որոշ քայլեր անելը, մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության բանակցություններին […]
Նեմեսիսի հուշարձան լինելու է, Հայկական Նյուրնբերգ լինելու է, հայկական ոգին վերածնվելու է, համոզված է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծում է՝ ազգային միասնությունից, պատմական, գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից մեզ զրկելու փորձերը անհաջողության են մատնվելու։ «Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլեւս […]
Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է ակտիվ պայքարի փուլ մտնելու մասին․ «Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և […]