23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

«Եթե կասկածում ես, մի պարզ հարց տուր ինքդ քեզ՝ կուզե՞ս, որ երեխադ, հա, հենց քո երեխան լինի կնոջ գլխով, կնոջ կրծքերով և…». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Եվրոպայի կողմից առաջարկվող «ապագան»՝ իր ողջ արժեքաբանական պերճանքով։ Ուզո՞ւմ եմ ես այս ապագան իմ, իմ ընտանիքի ու իմ պետության համար։ ԻՀԱՐԿԵ, Ո՛Չ։ Իսկ եթե դու կասկածում ես, մի պարզ հարց տուր ինքդ քեզ՝ կուզե՞ս, որ երեխադ, հա, հենց քո երեխան լինի կնոջ գլխով, կնոջ կրծքերով […]

Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում […]

Հովիկ Աղազարյանի կինը աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Իրավունք»

«Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց. Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ […]

Էկոնոմիկայի նախարարությունում կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ․ «Ժողովուրդ»

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։ Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, […]

Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ […]

ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարևան․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան […]

Քաղաքացիները դժգոհ են. 51 տոկոսը հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել «Թուք ու մուր» խորհրդանշական խորագրով, ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1100 հեռախոսային հարցումների միջոցով։ Քաղաքացիները դժգոհ են կառավարությունից, Ազգային ժողովից, Նիկոլ Փաշինյանից, Վահագն Խաչատուրյանից, Ալեն Սիմոնյանից Այսպիսով, հարցված քաղաքացիների կեսից ավելին՝ 51 տոկոսը, հավանություն չի տվել՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ 54.3-ը՝ կառավարության գործունեությանը: […]

«Կովերի պարտեզ»-ի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ վիճակ. Մայր Աթոռ

«Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ: Այս կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը: «Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել […]

«Մոտեցել ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը կասի` Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը չունի որևէ հայեցակարգված գործընթաց՝ արտաքին դիվանագիտական ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրները լուծելու համար։ «Իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գիծ, հայեցակարգ չկա, որով մենք կփորձենք մեր անվտանգությունն ապահովել և մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերությունների մեջ։ Չի կարելի ներքին խոհանոցը բացահայտել, եթե որևէ գործընթաց կատարված չէ, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի