28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Կովերի պարտեզ»-ի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ վիճակ. Մայր Աթոռ

«Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ: Այս կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքի հետ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարելի աջակցությունը կցուցաբերերի Պատրիարքարանին այս գործընթացում։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չենք նկատում հրապարակել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սդեռ երկու տարի առաջ Երուսաղեմի հայոց Նուրհան Պատրիարքը և Պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Սա լուրջ բողոքի առիթ էր դարձել, քանի որ շատերը նշում էին, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:
Այս որոշմանը դեմ էին արտահայտվել նաեւ պաղեստինյան իշխանությունները, քանի որ հայկական տարածքը հանձնվում էր հրեա գործարարի՝ անտեղ հյուրանոց կառուցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ