02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացիները դժգոհ են. 51 տոկոսը հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել «Թուք ու մուր» խորհրդանշական խորագրով, ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1100 հեռախոսային հարցումների միջոցով։

Քաղաքացիները դժգոհ են կառավարությունից, Ազգային ժողովից, Նիկոլ Փաշինյանից, Վահագն Խաչատուրյանից, Ալեն Սիմոնյանից

Այսպիսով, հարցված քաղաքացիների կեսից ավելին՝ 51 տոկոսը, հավանություն չի տվել՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ 54.3-ը՝ կառավարության գործունեությանը: Առավել բացասական գնահատականի է արժանացել Ազգային ժողովը. քաղաքացիների 67.4 տոկոսն է դժգոհել խորհրդարանի աշխատանքից: 55.6 տոկոսն էլ հավանություն չի տվել նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքին:

55.3 տոկոսի կարծիքով էլ ԱԺ-ն չի արտացոլում երկրի իրական քաղաքական իրավիճակը:

Ի դեպ, ըստ հետազոտության, 58.5 տոկոսն անհրաժեշտ է համարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը Կասկադի հայտնի միջադեպից հետո, երբ նա թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու դեմքին:

Քաղաքացիները դժգոհ են. 51 տոկոսը հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. հարցում

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ